Ռուսաստանի համար Բելառուսը լավագույն վայրը կլինի՝ բանակցությունների համար, այսօր հայատարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն՝ արձագանքնելով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությանը, թե Մինսկը պատրաստ է Թրամփ-Պուտին-Զելենսկի բանակցություններ կազմակերպել։
Պեսկովն ասել է, որ այդ հարցը չի քննարկվել, սակայն Մինսկը լավագույն վայրը կլինի, «որովհետև մեր գլխավոր գործընկերն է»։
Կրեմլը նաև դրական է գնահատել բանակցությունների սեղանի շուրջ նստելու Զելենսկու պատրաստակամությունը։ Սակայն Պեսկովը դարձյալ հիշեցրել է՝ «Ուկրաինայի նախագահի համար պահպանվում է իրավական արգելքը՝ ռուսական կողմի հետ բանակցելու համար»։
Ռուսաստանի իշխանությունները, այդ թվում՝ նախագահ Պուտինը, վերջին ամիսներին բազմիցս պնդել են, որ Զելենսկին իրավասու չէ ստորագրել խաղաղության համաձայնագիրը, նա լեգիտիմ չէ, քանի որ իր պաշտոնավարման հնգամյա ժամկետն ավարտվել է անցած մայիսին, և դրանից հետո երկիրը նախագահական նոր ընտրություններ չի կազմակերպել։
Ուկրաինայի Սահմանադրությունն է արգելում Զելենսկուն ընտրություններ կազմակերպել ռազմական դրության պայմաններում։