Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը Ծիծեռնակաբերդ այցելեց պաշտոնյաներից առանձին


Ամենայն Հայոց կաթողիկոսը քիչ առաջ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակը: Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս Վեհափառը հուշահամալիր այցելեց պաշտոնյաների այցից հետո:

Բարձրաստիճան հոգևորականները ու իշխանության ներկայացուցիչները նախկինում Ծիծեռնակաբերդ այցելում էին միասին:

Վարչապետը նախագահի, ԱԺ նախագահի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելեց ավելի վաղ:

Անմար կրակի մոտ Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի նախագահությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Լրագրողների հետ զրույցում Վեհափառը անպատասխան թողեց իշխանության հետ տարաձայնությունների վերաբերյալ հարցերը:

Մայր Աթոռ – իշխանություն հակամարտությունն ավելի քան 4 տարվա պատմություն ունի՝ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ ամիս անց Ամենայն Հայոց կաթողիկոսը վարչապետին հորդորեց հեռանալ, և սկսվեց՝ «ոչ հոգատար, կործանարար իշխանություն» ու «կոռումպացված, Աստծուն չհավատացող հոգևորականներ» փոխհրաձգությունը։ Մայր Աթոռի սրբազաններից Բագրատ արքեպիսկոպոսի հրապարակ մտնելը էլ ավելի թեժացրեց կռիվը:

XS
SM
MD
LG