Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ապրիլի 24-ը Մեծ Եռեղնի զոհերի հիշատակի օրն է:
Բազմահազար մարդիկ այսօր վաղ առավոտից Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին:
Նախօրեին՝ երեկոյան, ինչպես ամեն տարի կայացավ Ջահերով երթը դեպի հուշահամալիր: