Ալիևները Արցախում են։ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան բանալիներ են հանձնել բնակելի նոր թաղամասի բնակիչներին՝ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։
Գյուղը վերանվանվել է Սուգովուշան Ադրբեջանի հսկողության տակ անցնելուց հետո։ Այստեղ նաև մզկիթ են բացել։
Այսօր ավելի վաղ Ալիևները մասնակցել են նաև Սարսանգի ջրամբարից մինչև Ակնաբերդ, ըստ ադրբեջանական աղբյուրի՝ Ումուդլու բնակավայր, կառուցված ճանապարհի շահագործման հանձնման արարողությանը։
Բաքվի առաջնորդն ու տիկինը Արցախում նաև Նովրուզի կրակ են վառել։
Մեկ ամիս առաջ էլ Ալիևները Ակնայում մասնակցում էին թվային կառավարման կենտրոնի և կրթական համալիրի բացմանը։