Մատչելիության հղումներ

Պենտագոնի ղեկավարը քննարկել է հութիներին հարվածելու ծրագրերը Signal-ում կնոջ, եղբոր և անձնական փաստաբանի հետ. NYT


ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը քննարկել է Եմենում հութիների դիրքերին հարվածելու ծրագրերը Signal-ում իր կնոջ, եղբոր և անձնական փաստաբանի հետ: Այս մասին հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Տեղեկությունը հաստատել են CNN-ը և Reuters-ը։

Ըստ հրապարակման՝ Հեգսեթը Signal-ում չաթը ստեղծել է հունվարին՝ նախքան պաշտպանության նախարար դառնալը: Բացի Հեգսեթի կնոջից և եղբորից, չաթում ընդգրկված են եղել մոտ տասը հոգի նրա շրջապատից։

Հեգսեթը Signal-ի չաթում կիսվել է տեղեկություններով, ինչպիսիք են F/A-18 Hornets-ի թռիչքների ժամանակացույցը, որը թիրախավորում է Եմենի հութիներին:

Պենտագոնի ղեկավարի եղբայրը աշխատում է պաշտպանության նախարարությունում, սակայն նրա կինը՝ Fox News-ի նախկին պրոդյուսեր Ջենիֆեր Հեգսեթը, ռազմական պաշտոնյա չէ։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG