Մատչելիության հղումներ

Ալիև․ «Եթե Հայաստանը կատարի մեր երկու պայմանները, խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները կվերանան»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում այսօրվա ասուլիսի ժամանակ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում այսօրվա ասուլիսի ժամանակ

«Եթե Հայաստանն ընդունի մեր երկու պայմանները, խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները կվերանան», - այսօր Բաքվում Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեր առաջին պայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունն է։ Երկրորդը կապված է Հայաստանի Սահմանադրության հետ», - նշել է Ադրբեջանի նախագահը՝ շարունակելով․ - «Հայաստանի Սահմանադրության տեքստում հղում կա այդ երկրի Անկախության հռչակագրին, որը Սահմանադրության անքակտելի մասն է։ Այնտեղ մի դրույթ կա, որ բացահայտ տարածքային նկրտում է Ադրբեջանի հանդեպ։ Այդ իսկ պատճառով, այդ դրույթի հեռացումը Հայաստանի Սահմանադրության տեքստից մեր օրինական պահանջն է»։

Ալիևը, սակայն, պնդել է. - «Հայաստանից մինչ օրս մենք լուրջ պատասխան չենք ստացել»։



Առավել մանրամասն տե՛ս այստեղ



XS
SM
MD
LG