Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Բաքու


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետական այցով ժամանել է Ադրբեջան։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում ծածանվել է երկու երկրների պետական դրոշները, ձևավորվել է պատվո պահակախումբ։

Լուկաշենկոյին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը, Բելառուսում Ադրբեջանի դեսպան Մահարրամ Ալիևը։

Ավելի վաղ Բելառուսի առաջնորդի մաուլի ծառայությունը փոխանցել էր, որ այցի շրջանակներում Լուկաշենկոն երկկողմ հանդիպում կունենա ադրբեջանցի պաշտոնակցի հետ՝ քննարկելու Մինսկի և Բաքվի հարաբերությունները՝ «շեշտը դնելով տարբեր ոլորտներում առևտրատնտեսական կապերի ընդլայնման և արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացման վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG