Միացյալ Նահանգներն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, նշված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Ադրբեջանի անկախության օրվա առթիվ հրապարակված ուղերձում։
«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին, որոնք խիստ կարևոր են Հարավային Կովկասի բարօրության համար։ Մենք ողջունում ենք այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը»,- նշել է Ռուբիոն:
Նա հավելել է, որ ԱՄՆ ընդունում է նաև Ադրբեջանի՝ «որպես էներգակիրների մատակարարի և տրանսպորտային հանգույցի կարևորության աճը»։
Նախորդ շաբաթ պետքարտուղարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հայ-ադրբեջանական հակամարտության լուրջ վտանգ է տեսնում և ակտիվ ներգրավված է կանխելու ռազմական բախումը: