Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոն Իլհամ Ալիևի ուղեկցությամբ այսօր Ֆիզուլիից ուղևորվել է Շուշի։
Սա ԵԱՏՄ կազմում Հայաստանի երրորդ դաշնակից երկրի ղեկավարի այցն է Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ։
Երեկ նախագահ Լուկաշենկոն հայտարարել է՝ ցանկություն ունի, որ Մինսկը ևս իր ներդրումն ունենա Ղարաբաղում իրականացվող նախագծերում։
«Եթե այդ հողերի վերակենդանացման մեծ գործում մեզ համար տեղ գտնեք, որտեղ մենք կարող ենք ուս ուսի տալ, և դա ձեզ համար շահավետ լինի, մենք դա կանենք մեծ հաճույքով»,- ասել էր Լուկաշենկոն։
Այս տարվա մարտին Ֆիզուլի ու Շուշի էր այցելել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, իսկ ապրիլին Ղրղըզստանի նախագահ Սադիր Ջապարովը։