Մատչելիության հղումներ

Ուկրաինական ճգնաժամի արագ լուծումն անհնարին է. Պեսկով


Ուկրաինական ճգնաժամի արագ լուծումը գործնականում անհնարին է, այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով պատերազմի դադարեցմանն ուղղված Սպիտակ տան ջանքերը։

«Մենք հասկանում ենք, որ Վաշինգտոնի ցանկությունը ուկրաինական խնդրի արագ հանգուցալուծումն է։ Այդ գործընթացը, սակայն, չափազանց բարդ է նման արդյունքի համար»,- նշել է Պեսկովը։

«Նախագահ Պուտինը հակամարտության քաղաքական-դիվանագիտական լուծումը չի մերժում։ Իրավիճակն այնպիսին է, ինչպիսին որ է»,-նշել է Պեսկովը՝ պնդելով, թե խաղաղ կարգավորման հիմնական խոչընդոտ շարունակում է մնալ Կիևի որդեգրած «անհաշտ դիրքորոշումը»։

XS
SM
MD
LG