Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ադրբեջանցի պաշտոնակցի ուղեկցությամբ այսօր այցելել է Շուշի, Ֆիզուլի (Վարանդա)։
Շուշիում նրանք ծանոթացել են քաղաքի գլխավոր հատակագծին, այցելել «Հեյդար Ալիևը և Ղարաբաղը» ցուցահանդեսին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ֆիզուլիում Տոկաևն ու Ալիևը մասնակցել են Ղազախստանի պետբյուջեի միջոցներով և անձամբ Տոկաևի նախաձեռնությամբ կառուցված մանկական ստեղծագործական կենտրոնի բացման արարողությունը։
Ղազախստանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, թե Աստանան անկեղծորեն ուրախանում է Ադրբեջանի պատմական հաղթանակի և «սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանության վերականգնման կապակցությամբ»։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում: