Ռուսական կողմը հայտարարում է՝ պաշտոնական Բաքուն պահանջել է դադարեցնել ադրբեջանական մայրաքաղաքում գտնվող Ռուսաստանի տան գործունեությունը։ Այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը։
Ռուս պաշտոնյայի խոսքով՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն նման պահանջի պատճառ է ներկայացրել ռուսաստանյան կազմակերպության՝ որպես իրավաբանական անձ գրանցման բացակայությունը։
Անցած օրերին ադրբեջանական Baku TV հեռուստաալիքը ռեպորտաժ էր հրապարակել, որում լրագրողը Բաքվում գործող «Ռուսական տուն» կազմակերպությանը մեղադրում էր մշակութային, հումանիտար գործունեության քողի տակ հակաադրբեջանական լրտեսության համար: