Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխանությունները «հարևան երկրին» մեղադրում են տեղեկատվական արշավի մեջ


Ադրբեջանի Միլիի Մեջլիսի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ժամանակավոր հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ դրանում պնդելով, որ «հարևան երկրներից մեկը» տեղեկատվական արշավ է իրականացրել Ադրբեջանի դեմ։ Անուններ չի նշվում։

Ադրբեջանական խորհրդարանական հանձնաժողովը պնդում է, որ այդ արշավի նպատակն է «ուղղակիորեն ազդել հասարակական կարծիքի վրա»։ Թե ինչ հարցերում՝ ևս չի նշվում։

Անցած օրերին պաշտոնական Բաքուն նախ Թեհրանին մեղադրեց հակաադրբեջանական տեղեկատվական արշավներ հրահրելու մեջ, ապա նույն մեղադրանքները ներկայացրեց Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG