Ադրբեջանը պաշտոնական հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
Այս մասին նշվում է նաև կազմակերպության X-ի էջում։
Հուլիսի 3-ին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Չինաստանի ընդունած ռազմավարական գործընկերության հռչակագրում ադրբեջանական կողմը ցանկություն էր հայտնել միանալ BRICS-ին, չինական կողմը ողջունել էր Բաքվի այդ ցանկությունը։
Սանկտ Պետերբուրգում անցկացվող BRICS-ի խորհրդարանական ֆորումի լիագումար նիստին, Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հայտարարեց, որ Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ անդամ։
Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության մասնակցությամբ միությունը կազմավորվել է 2006 թվականին, հետագայում խմբին միացել են նաև Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան:
Սա միջազգային հարթակ է, որի անդամ պետությունների ղեկավարները հավաքվում են տարեկան գագաթնաժողովներին և քննարկում են գլոբալ հիմնահարցներն ու փոխադարձ համագործակցությունը: