BRICS-ի առաջնորդները պայմանավորվել են զարգացող խոշոր տնտեսությունների ակումբի ընդլայնման և նոր անդամների ընդունման պայմանների շուրջ, հայտարարել են Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտոնյաները:
Յոհանեսբուրգում անցկացվող եռօրյա գագաթնաժողովի օրակարգում գերակշռում էին BRICS-ի ընդլայնման կոչերը: BRICS-ի անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան:
ՀԱՀ ներկայացուցիչները հայտնել են, որ ավելի քան երկու տասնյակ երկրներ պաշտոնական հայտ են ներկայացրել BRICS-ին միանալու համար: Դա կազմում է աշխարհի բնակչության 40 տոկոսը և համաշխարհային տնտեսության մեկ քառորդը։
Երեկ Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Նալեդի Պանդորն ասել է, որ BRICS-ի ղեկավարները «համաձայնության են եկել ընդլայնման հարցում», և մանրամասն հայտարարություն կարվի այսօր՝ մինչև գագաթնաժողովի փակումը։