Մատչելիության հղումներ

Ադրբեջանի դիրքորոշումը խոչընդոտում է բանակցային գործընթացին. քաղաքագետ


Քաղաքագետ Էդգար Վարդանյանը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը փակուղային չի համարում, ասում է՝ գործընթաց կա:

«Այսինքն՝ այնպես չէ, որ չգիտեն՝ ինչի մասին խոսեն, որևէ կոնտակտ չկա, և նաև չկա հրաժարում արդեն իսկ այս պահին ձեռքբերվածից, կա միտում շարունակելու, կա միտում, որոշակի կոմպրոմիսային ինչ-որ տարբերակներ գտնելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Բայց, ըստ քաղաքագետի, բանակցային գործընթացը որոշակի ճգնաժամի մեջ է, Ադրբեջանի դիրքորոշումը խոչընդոտում է այս պրոցեսին. «Նրանք երևի թե մտածում են, որ այս իրավիճակը այնպես չէ, որ իրենց խիստ ոչ ձեռնտու իրավիճակ է, այսինքն, ստատուս քվոն որոշակիորեն նրանց այս պահի դրությամբ գոհացնում է: Նրանք, իհարկե, ենթադրում եմ, որ հասկանում են, որ շատ երկար այսպես չի կարելի, կլինեն որոշակի նոր առաջարկներ, որոշակի ճնշումներ, և նաև գիտեք, կարծում եմ, կլինեն խրախուսանքներ միջազգային հանրության այս կամ այն դերակատարի կողմից, և նրանք հավանաբար սպասում են, մինչև այդ պահը գա, և որ մեզ արդեն սկսեն շտապեցնել, մինչ այդ պահը հնարավորինս ճնշումներ բանեցնել»:

Հայկական կողմը օրերս ստացել է խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրումը: Չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ Երևանն առաջարկներ էր արել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ դրանք մնում են չհամաձայնեցված:

Էդգար Վարդանյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG