Մատչելիության հղումներ

Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ


Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով:

Ինչպես ասվում է Կանադայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, այս նոր սահմանափակումներն ավելի են մեծացնում Ռուսաստանի տնտեսական ծախսերը, քանի որ դրանք հարված են հասցնում էներգակիրներից ստացված եկամուտներին և ֆինանսական գործիքներին:

Պատժամիջոցների ցանկում ներառված է 13 ֆիզիկական և 11 իրավաբանական անձ, այդ թվում՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի ծրագրի մշակման և տեղակայման մեջ ներգրավված անձինք ու ընկերություններ։

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև հեղուկ բնական գազով զբաղվող մի քանի ռուսական ընկերություններ, Ռուսաստանի ստվերային նավատորմի 100 նավեր:

XS
SM
MD
LG