Կառավարությունը հավանություն տվեց պարտադիր զինվորական ծառայությունը կես տարով կրճատելու նախագծին:
Նախագիծը ներկայացրած պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը տեղեկացրեց՝ ձմեռային զորակոչը նախատեսում են մեկնարկել հունվարի 7-ից: Այսինքն՝ եթե օրենսդրական փոփոխություններն Ազգային ժողովում ամբողջությամբ ընդունվեն, արդեն այս ձմռանը երիտասարդները բանակ կզորակոչվեն 1.5 տարով:
Փոփոխությունները, սակայն, հետադարձ ուժ չեն ունենա, այս պահին զինվորականները բանակում կծառայեն 2 տարով: