Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն վառելիք տեղափոխող բազմաթիվ ինքնաթիռներ է ուղարկել Մերձավոր Արևելք՝ ռազմական օդանավերի ուղեկցությամբ


Իրանի հետ չմարող լարվածության ֆոնին Միացյալ Նահանգները վառելիք տեղափոխող բազմաթիվ KC-135 Stratotanker և KC-46 Pegasus ինքնաթիռներ է ուղարկել Մերձավոր Արևելք՝ ռազմական օդանավերի ուղեկցությամբ։ Մի քանիսն արդեն վայրէջք են կատարել Կատարի ավիաբազայում, հաղորդում են լրատվամիջոցները։

Նաև հաղորդվում է, որ Մերձավոր Արևելք է ուղևորվում մեկ ամերիկյան ավիակիր։

Իրանական աղբյուրներն էլ գրում են, որ այս ակտիվությանը զուգահեռ Թեհրանից դիվանագիտական իքնաթիռ է անսպասելիորեն Մինսկ ուղևորվել, ինքնաթիռում էր Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

Այս պահին մանրամասներ չկան, թե արդյոք բանակցություններ են տեղի ունեցել Մինսկում, կամ ինչ է քննարկվել։ Իրանական աղբյուրները միայն գրում են՝ շտապ թռիչքի պատճառն Իրանի ու Իսրայելի միջև հնարավոր պատերազմն է։

XS
SM
MD
LG