Թեհրանն արձագանքել է ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնմանը և այսպես կոչված «snapback» մեխանիզմի ակտիվացման, հայտնում է Mehr-ը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից «snapback» մեխանիզմի չարաշահումն անօրինական և անհիմն է համարում»:
Տասը տարի առաջ Թեհրանի միջուկային գործարքի կնքումից հետո չեղարկված պատժամիջոցները վերականգնելու գործընթաց էր սկսել եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, որոնք Իրանին մեղադրում են միջուկային համաձայնագիրը խախտելու մեջ, պնդում, որ Թեհրանը շարունակում է ձգտել միջուկային զենքի ձեռքբերման։
Նախարարությունը հավելել է, որ թեև երեք եվրոպական երկրները՝ «ԱՄՆ-ի դրդմամբ և ճնշմամբ», գործի են դրել «snapback» անունով հայտնի մեխանիզմը, նրանք իրենք են էապես խախտել իրենց պարտավորությունները ԳՀՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) շրջանակում՝ այդ պարտավորությունների կատարման մեջ մշտական և լուրջ խափանումների հետևանքով, և չարաշահել են ԳՀՀԾ-ի վեճերի կարգավորման գործընթացը։
«Ավարտված բանաձևերի վերակենդանացումը ոչ միայն իրավական հիմք չունի և անարդարացի է, այլև անընդունելի է բարոյական և տրամաբանական տեսանկյունից», - հայտնում է Իրանի ԱԳՆ-ը։