Մատչելիության հղումներ

Թեհրանն ու Վաշինգտոնը ազդարարել են միջուկային ոլորտում լարվածության հնարավոր մեղմացման մասին


Թեհրանն ու Վաշինգտոնը ազդարարել են միջուկային ոլորտում լարվածության հնարավոր մեղմացման մասին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանը պնդել է, որ միջուկային զենք ստեղծելու հավակնություններ չունի, իսկ ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցությունները:

Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք խոսում ենք բոլորի հետ: Եվ մենք պետք է դա անենք: Այսպիսին է մեր աշխատանքը»:

Իրանի և Իսրայելի միջև հունիսյան 12-օրյա պատերազմից առաջ Թեհրանն ու Վաշինգտոնը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգ փուլ անցկացրին, բայց բախվեցին լուրջ խոչընդոտների, ինչպիսիք են Իրանի տարածքում ուրանի հարստացումը:

Երեքշաբթի օրը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին բացառել Էր ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG