Մատչելիության հղումներ

Բոյկոտի, ծափահարությունների, ուղեկցությամբ ելույթում Նեթանյահուն հայտարարել է՝ Իսրայելը չի զիջի


Բոյկոտի, ծափահարությունների, բացականչությունների ուղեկցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին ելույթ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ հայտարարելով, որ իր ժողովուրդը «պետք է ավարտի աշխատանքը» Գազայում։

Պաղեստինյան անկլավում երկու տարի շարունակվող ավերիչ պատերազմի, Իսրայելի աճող միջազգային մեկուսացման ֆոնին վարչապետ Նեթանյահուն շեշտել է․ «Արևմտյան առաջնորդները, հնարավոր է, զիջել են ճնշմանը։ Բայց ես ձեզ մեկ բան երաշխավորում եմ՝ Իսրայելը չի զիջի»։

Նեթանյահուի ելույթին տարբեր երկրներից տասնյակ պատվիրակներ զանգվածաբար լքեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերի դահլիճը։

Արձագանքելով մի շարք արևմտյան երկրների կողմից Պաղեստինի պետականությունը ճանաչելու վերջին որոշումներին՝ Իսրայելի առաջնորդը կրկին պնդեց. «Ձեր ամոթալի որոշումը կխրախուսի ահաբեկչությունը հրեաների և անմեղ մարդկանց դեմ ամենուրեք»։



XS
SM
MD
LG