Մատչելիության հղումներ

Պաղեստինի նախագահը խոստանում է համագործակցել Թրամփի և մյուսների հետ Գազայի հարցով ծրագրի շուրջ


Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը ՄԱԿ-ում խոստացել է աշխատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի և ՄԱԿ-ի հետ Գազայի խաղաղության ծրագրի շուրջ:

Նա շեշտել է, որ Գազան Պաղեստինի պետության անբաժանելի մասն է, պատրաստակամություն է հայտնել՝ պատասխանատվություն ստանձնել՝ այնտեղ կառավարումն ու անվտանգությունն ապահովելու: Աբբասն ասել է, որ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը ոչ մի դեր չի խաղա երկրի կառավարման գործում:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, որը բաղկացած է 193 անդամներից, ձայների ճնշող մեծամասնությամբ այս ամիս հավանություն է տվել յոթ էջանոց հռչակագրին, որն ուղղված է Իսրայելի և պաղեստինցիների համար երկու պետություն ստեղծելու որոշման խթանմանը, ինչպես նաև Գազայում Իսրայելի ու «Համաս»-ի զինյալների միջև պատերազմի դադարեցմանը:

Հռչակագիրն ընդունվել է հուլիսին ՄԱԿ-ում կայացած միջազգային խորհրդաժողովում, որը կազմակերպել էին Սաուդյան Արաբիան և Ֆրանսիան: Միացյալ Նահանգներն ու Իսրայելը բոյկոտել էին խորհրդաժողովը:

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը Մերձավոր Արևելքի և Գազայի հատվածի համար 21 կետից բաղկացած խաղաղության ծրագիր է ներկայացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում մահմեդական մեծամասնություն ունեցող մի քանի երկրների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ:




XS
SM
MD
LG