Մատչելիության հղումներ

Գազայում միայն վերջին 1 օրում մեկ նորածին և երեք այլ երեխաներ են մահացել սովից


Գազայում միայն վերջին 24 ժամվա վեց շաբաթական մի նորածին և երեք այլ երեխաներ են մահացել սովից, հաղորդում են տեղի պաշտոնյաները, որոնց տվյալներով՝ թերսնուցման պատճառով մահացության թվերը վերջին շաբաթներին կտրուկ ավելացել են։

ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների հարցերով գործակալության ղեկավարը հայտարարել է, որ իր աշխատակիցները, ինչպես նաև բժիշկներն ու կամավորները Գազայում ուշաթափվում են սովի և հյուծվածության պատճառով։

Իսրայելը հերքում է մեղադրանքները, թե միտումնավոր արգելափակում է մարդասիրական օգնության մատակարարումը պատերազմող անկլավում ապրող մարդկանց, պնդելով, թե Արևմուտքում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ն է առգրավում սնունդը։ Պաշտոնական աղբյուրները, միաժամանակ, ընդունում են, որ ավելի քան մեկուկես տարի շարունակվող պատերազմի ընթացքում օրական միջինում 146 բեռնատար է օգնություն տարել Գազա, այն դեպքում, երբ անկլավին անհրաժեշտ է առնվազն 600 բեռնատար։

XS
SM
MD
LG