Մատչելիության հղումներ

Երկու տասնյակ երկրներ, այդ թվում՝ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, կոչ են անում անհապաղ դադարեցնել պատերազմը Գազայում


Գազայի հատված - Պաղեստինցիները տեղափոխում են մարդասիրական օգնության սպասելիս Իսրայելի զինուժի կրակից զոհվածների դիերը, 20-ը հուլիսի, 2025թ.
Գազայի հատված - Պաղեստինցիները տեղափոխում են մարդասիրական օգնության սպասելիս Իսրայելի զինուժի կրակից զոհվածների դիերը, 20-ը հուլիսի, 2025թ.

Մեծ Բրիտանիան և շուրջ երկու տասնյակ այլ երկրներ երկուշաբթի օրը համատեղ հայտարարությամբ կոչ են արել անհապաղ դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում՝ ընդգծելով, որ Իսրայելի կառավարության՝ մարդասիրական օգնություն տրամադրելու մոդելը «վտանգավոր է, հարուցում է անկայունություն և զրկում Գազայի բնակիչներին իրենց մարդկային արժանապատվությունից»։

«Մենք միավորվել ենք մեկ պարզ և անհետաձգելի նպատակի շուրջ. պատերազմը Գազայում պետք է անհապաղ ավարտվի», - հայտարարում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Կանադայի, Դանիայի և մի շարք այլ երկրների արտգործնախարարները։

«Մենք պատրաստ ենք հետագա քայլեր ձեռնարկել անհապաղ հրադադարի և իսրայելցիների, պաղեստինցիների և տարածաշրջանի համար անվտանգության ու խաղաղության քաղաքական ուղու աջակցության համար», - ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters-ը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG