Վատիկանում շարունակվում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետի ընտրությունը։
Սիքստինյան կապելլայի տանիքի ծխնելույզից այսօր կեսօրին կրկին սև ծուխ է բարձրացել, ինչը վկայում է, որ Հռոմի պապ ընտրելու որոշումը դեռևս չի կայացվել։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն 80 տարեկանից ոչ բարձր 135 կարդինալներ՝ եկեղեցու ամենաբարձրաստիճան եպիսկոպոսները։
Կաթոլիկ եկեղեցու ներքին կանոնների համաձայն՝ Հռոմի պապը պետք է ընտրվի դռնփակ կոնկլավին մասնակցող կարդինալների առնվազն երկու երրորդի քվեներով։
Կաթոլիկ եկեղեցին 12 տարի ղեկավարած արգենտինացի Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ին։ Հաջորդ պապի հնարավոր թեկնածուների շարքում շրջանառվում են ֆիլիպինցի կարդինալ Լուիս Անտոնիո Տագլեի, իտալացի Պիետրո Պարոլինիի, գանացի Պիտեր Թուրքսոնի անունները: