Մատչելիության հղումներ

Սիքստինյան մատուռում սկսվում է նոր Հռոմի պապի ընտրության գործընթացը


Սիքստինյան մատուռի տանիքում ուրբաթ օրը տեղադրվեց ծխնելույզ, որը սպիտակ ծուխ կարձակի՝ ազդարարելով նոր Պապի ընտրությունը։

Հինգ օրից նախատեսված կոնկլավին կմասնակցեն 133 կաթոլիկ կարդինալներ, որոնք կհավաքվեն Միքելանջելոյի հայտնի որմնանկարների տակ՝ Վատիկանի Առաքելական պալատում գտնվող 15-րդ դարի մատուռում՝ ընտրելու Սուրբ Աթոռի հաջորդ քահանայապետին։

Փակ դռների ետևում անցկացվող կոնկլավը արդյունքի մասին կազդարարի սպիտակ ծխի միջոցով. ծխնելույզից սև ծխի արձակումը կնշանակի, որ կարդինալներին չի հաջողվել Պապ ընտրել։

Կաթոլիկ եկեղեցին 12 տարի ղեկավարած արգենտինացի Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ին։ Հաջորդ պապի հնարավոր թեկնածուների շարքում շրջանառվում են ֆիլիպինցի կարդինալ Լուիս Անտոնիո Տագլեի, իտալացի Պիետրո Պարոլինիի, գանացի Պիտեր Թուրքսոնի անունները:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG