Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

ՀԱԿ առաջնորդի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի հաղորդմամբ՝ ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, Երևանը ՀԱՊԿ-ին անդամությունը դե ֆակտո սառեցրել է և վերադարձն այդ կառույցի գրեթե անհնար է համարում:

ՀՀ-ն խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր երեկ իր ասուլիսում անդրադարձել Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ ըստ էության հայտարարելով, թե մոտակա ժամանակներում ՀՀ վարչապետը փոխելու է քաղաքականությունը, զանգի ՌԴ նախագահին և «կենացներ ասի հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին»։

XS
SM
MD
LG