Մատչելիության հղումներ

Միրզոյան-Բայրամով հանդիպումը մայիսի 10-ին Ալմաթիում


Ջեյհուն Բայրամով, Արարատ Միրզոյան, արխիվ
Ջեյհուն Բայրամով, Արարատ Միրզոյան, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան), հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Բաքուն ևս հաղորդում է, որ Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը կհանդիպեն մայիսի 10-ին Ալմա-Աթայում։

Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը։

Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը մոտ կես տարվա դադարից հետո խաղաղության բանակցությունները վերսկսեցին մոտ երկու ամիս առաջ Գերմանիայում: Բեռլինում երկու օր տևած այդ քննարկումներից հետո, սակայն, Երևանն ու Բաքուն այդպես էլ շոշափելի առաջընթացի մասին չհայտարարեցին:

XS
SM
MD
LG