Մատչելիության հղումներ

Բաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում


«Ղազախստանը դիմել է մեզ՝ առաջարկելով Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել իր մոտ։ Մենք համաձայնվել ենք ու պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես դրական պատասխանի, ապա հանդիպումը Ղազախստանում տեղի կունենա», - ասել է Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող միջազգային համաժողովում։

Պաշտոնական Երևանից դեռ չեն արձագանքել։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն անցած շաբաթ Երևանում հայտարարել էր՝ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։

«Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այստեղ և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն՝ իր հարթակը տրամադրել բանակցությունների համար երկու երկրների միջև», - ասել էր Տոկաևը` շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG