Մատչելիության հղումներ

Մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղարի այցը Չինաստան


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Ապրիլի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնել է Չինաստան։

Սա Բլինքենի առաջին այցն է Չինաստան անցած հունիսից ի վեր, երբ ԱՄՆ-ը փորձում էր վերականգնել բարձր մակարդակի շփումները չինական «լրտեսական օդապարիկի» միջադեպից հետո։ Պեկինը ԱՄՆ-ի տարածքի լրտեսության մեղադրանքը չէր ընդունում, պնդելով, որ այն ուղեծրից շեղված հիդրոմետ օդապարիկ էր։

Այս այցի ընթացքում ակնկալվում է, որ Բլինքենը մի շարք մտահոգություններ կներկայացնի, մասնավորապես՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի, Հարավչինական ծովում առճակատումների և Թայվանի նեղուցում խաղաղություն և կայունություն պահպանելու հետ։

XS
SM
MD
LG