Պեկինում կայացել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը։
«Ռոյթերս»-ի փոխանցմամբ, Սի Ծինփինն ասել է, որ Չինաստանի և Գերմանիայի համագործակցությունը կայուն կապերի երաշխիք է և ապագայի հնարավորություններ։
Սա կանցլերի պաշտոնում Օլաֆ Շոլցի երկրորդ այցն է Չինաստան։ Եռօրյա այցով Չինաստանում գտնվող նրա գլխավորած պատվիրակության կազմում կառավարության մի շարք անդամներից բացի ընդգրկված են նաև գերմանական արդյունաբերական և մեքենաշինական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ։