Մատչելիության հղումներ

Պեկինում բանակցել են Չինաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները


Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարների հանդիպումը Պեկինում, 9-ը ապրիլի, 2024թ․
Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարների հանդիպումը Պեկինում, 9-ը ապրիլի, 2024թ․

Հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Սերգեյ Լավրովն ասել է, որ Ուկրաինայի հարցով ցանկցած միջազգային միջոցառում անհեռանկար է առանց Ռուսաստանի մասնակցության, առանց Ռուսաստանի դիրքորոշումը հաշվի առնելու և, նրա ասելով, չինացի գործընկերները համաձայն են այս տեսակետին։

Նա ամբողջովին դատարկություն է համարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության բանաձևը։

Չինաստանի արտգործնախարար Վան Ին ասել է, որ Չինաստանը մտադիր է շարունակել աջակցությունը Ռուսաստանի կայուն զարգացմանը։

Նա նաև ասել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքը չպետք է ընդլայնի իր գործունեությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Արտգործնախարարների բանակցություններից հետո Սերգեյ Լավրովին ընդունել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG