«Ուկրաինայի պարտությունը հավասարազոր կլինի ողջ Արևմուտքի պարտությանը», - բրիտանական The Telegraph պարբերականում հրապարակած համատեղ հոդվածում նշել են Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Դեյվիդ Քեմերոնը և Ստեֆան Սեժուրնեն։
«Մեզ երկուսիս համար էլ բացարձակապես հստակ է, որ Ուկրաինան այս պատերազմում պետք է հաղթի», - նշում են նախարարները՝ ընդգծելով, թե «աշխարհը մեզ չի ների, եթե մենք այս հարցում անհաջողության մատնվենք»։
Դրա հետ մեկտեղ արտգործնախարարները կոչ են անում միջազգային հանրության ներկայացուցիչներին՝ ավելի ակտիվորեն աջակցել Կիևին։
«Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան չպետք է միայնակ լուծեն այս խնդիրը», - նշված է Քեմերոնի և Սեժուրնեի համատեղ հրապարակման մեջ։