Մատչելիության հղումներ

Ուկրաինան հայտնել է Ռուսաստանից հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին


Կիև, Ուկրաինա, արխիվ
Կիև, Ուկրաինա, արխիվ

Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինային, հաղորդում է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Ընդհանուր առմամբ, ըստ ուկրաինական կողմի, ուկրաինական զորքերի դիրքերի վրա իրականացվել է առնվազն 87 հարձակում բազմակի հրթիռային համակարգերից։ Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի, Խերսոնի և Նիկոլաևի շրջաններում կրակի տակ է հայտնվել ավելի քան 100 բնակավայր։

Հաղորդվում է, որ Օդեսայում հրդեհ է բռնկվել էներգետիկ օբյեկտներից մեկում։ Զոհեր և վիրավորներ չկան, դադարեցրել է էլեկտրաէներգիայի աշխատանքը։

Լվովի մարզում կրակի տակ է ընկել կարևոր ենթակառուցվածքի օբյեկտը, որն արդեն հարձակման էր ենթարկվել մարտի 24-ին և 29-ին, հայտնում են տեղական իշխանությունները։ Հրդեհ է բռնկվել։ Առնվազն մեկ մարդ զոհվել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել հարձակումների մասին լուրերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG