Մատչելիության հղումներ

Բաքվից կրկին հայտարարում են՝ Հայաստանի հետ խաղաղությունը մոտ է, քան երբևէ


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, վերջին ամիսները գնահատելով «ամենահանգիստ» ժամանակահատվածը Հայաստանի և Ադրրբեջանի պատմության մեջ, հայտարարել է՝ խաղաղությունը մոտ է, քան երբևէ։

«Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկն են հայ-ադրբեջանական սահմանին, 30 տարի շարունակ բանակցություններ են վարվել ԵԱՀԿ Մինսկի հովանու ներքո», - չինական Phoenix հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հաջիևը՝ շարունակելով. - «Խումբը, որի համանախագահներն էին նաև Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, գործնականում անարդյունավետ էր։ Այսօր խաղաղությունն ավելի մոտ է, քան երբևէ. տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է տիրում»։

Հայկական կողմը բազմիցս վերահաստատել է խաղաղության օրակարգի իր պատրաստակամությունը։

XS
SM
MD
LG