Մատչելիության հղումներ

Ռուսների հարվածներից Օդեսայում 16 մարդ է սպանվել, կա 73 վիրավոր


Ուկրաինա - Ռուսական հարվածների հետևանքները, Օդեսա, 15-ը մարտի, 2024թ.
Ուկրաինա - Ռուսական հարվածների հետևանքները, Օդեսա, 15-ը մարտի, 2024թ.

Ռուսական ուժերն այսօր հրթիռակոծել են Օդեսան: Այդ ուկրաինական նավահանգստային քաղաքում զոհվել է առնվազն 16 մարդ, կա 73 վիրավոր:

Օդեսայի շրջանի նահանգապետ Օլեհ Կիպերը Telegram ալիքում գրել է, որ վիրավորներից 5-ը փրկարարներ են: Քաղաքում առնվազն երկու պայթյուն է որոտացել:

Ռուսների հարվածից Օդեսայում մի քանի շենք է հրդեհվել, վնասվել են ավտոմեքենաներ և տեղական նշանակության գազատար խողովակը:

Զոհերից մեկն, ըստ ուկրաինացի քաղաքական գործիչ Եվգենի Տերեխովի, Ուկրաինայի Ազգային ոստիկանության «Ցունամի» հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Ալեքսանդր Գոստիշչևն էր, ով 2014 թվականից կամավոր մեկնել էր ռազմաճակատ:

Օդեսայի քաղաքապետ Գենադի Տերեխովը հայտնել է, որ հրթիռային հարձակման արդյունքում զոհվել է իր նախկին առաջին տեղակալ Սերգեյ Տետյուխինը։

XS
SM
MD
LG