Մարտի լույս 15-ի գիշերը ռուսական կողմը «Շահեդ» տեսակի 27 անօդաչուներով և 8 հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինային, հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Ըստ Կիևի՝ «Շահեդ»-ներ ոչնչացվել են, սակայն հրթիռներ խոցելու մասին ուկրաինական կողմը տեղեկություն չի հրապարակել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հաղորդել է, որ ՀՕՊ-ը 5 անօդաչու և 2 հրթիռ վնասազերծել է Բելգորոդի և Կալուգայի և ևս 2 անօդաչու՝ Լիպեցկի օդային տարածքում:
Այսօր առավոտյան Բելգորոդի շրջանը վերստին հրթիռակոծվել է, մի շարք շենքեր վնասվել են, մարզի Գրայվորոն ավանում մեկ մարդ զոհվել է։ Ընտրատեղամասերից մեկում, որտեղ քաղաքացիները մասնակցել են նախագահական ընտրություններին, քվեարկությունը միառժամանակ դադարեցվել է: