Ուկրաինայի Սումի քաղաքում գիշերային օդային հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այսօր առավոտյան հաղորդել է շրջանային ռազմական վարչությունը՝ նշելով, որ զոհերի թիվը դեռ ճշտվում է։
«Հինգ հարկանի շենքի 30 բնակարաններից 15-ը ավերվել են հակառակորդի «Շահեդ» անօդաչու թռչող սարքի հարվածից։ Ըստ նախնական տվյալների՝ փլատակներից դուրս է բերվել 10 մարդ, ութը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հայտարարությունում։
Մոսկվան պարբերաբար հերքում է Ուկրաինայում խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստը՝ նշելով, որ իր թիրախում ռազմական ենթակառուցվածքներն են։