Մատչելիության հղումներ

«Հանուն հանրապետության»-ը ԵՄ-ին անդամակցելու գաղափարի շուրջ քննարկումներ է նախաձեռնում


Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե Հայաստանը քննարկում է Եվրամիությանն անդամակցելու գաղափարը, աշխուժացրել է արևմտամետ քաղաքական ուժերին։

«Որևէ պատճառ չկա այլևս Եվրամիության հետ առավել ինտենսիվ և չխորացնելու հարաբերությունները», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։

Կուսակցությունը նախաձեռնում է քննարկումներ, հանդիպումներ քաղաքական ուժերի հետ, որ այդ գաղափարի շուրջ մեծ համախմբում լինի։

«Ժողովրդավարական ուժերը պիտի հայտարարեն, որ անվերապահ այս նախաձեռնության և այս նպատակի կողքին են և աջակցում են Հայաստանի եվրոպական ձգտումներին», - նշեց Բաբաջանյանը։

Նախկին պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանը պետք է վերադառնա ասոցացման բանակցություններին։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG