Մատչելիության հղումներ

Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ. Տոկաև


Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ, ադրբեջանական պետական ԱՊԱ գործակալությանն ասել է այդ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը։

«Ղազախստանը՝ որպես միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և աջակից, պատրաստ է աջակցել ցանկացած ջանքերի՝ ուղղված ողջ եվրասիական տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը», - ասել է Տոկաևը պաշտոնական այցով Ադրբեջան ժամանելուն ընդառաջ։

Հայաստանի հետ նույն ռազմական դաշինքին անդամակցող Ղազախստանի ղեկավարը նաև գովաբանել է Բաքվին, իր բնորոշմամբ, Լեռնային Ղարաբաղի «դինամիկ վերածնման» համար։

2022-ի ամռանը Բաքու կատարած այցի ժամանակ նա հայտնել էր Ֆիզուլիում (Վարանդա) մանկական ստեղծագործական կենտրոն կառուցելու նախաձեռնության մասին։

ԱՊԱ-ի հետ հարցազրույցում նա վերահաստատել է ղազախական ընկերությունների շահագրգռվածությունը՝ «մասնակցելու Ղարաբաղի վերածննդին»։

«Տարածաշրջանի ենթակառուցվածքների վերականգնումը կնպաստի ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ Հարավային Կովկասի զարգացմանը», - շեշտել է նա։

Նախորդ ամիս Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը տեղեկացրել էր, որ սպասվում է Ղազախստանի նախագահի այցը Հայաստան՝ առանց կոնկրետ ժամկետներ նշելու։

Ղազախստանը և Ադրբեջանը Թյուրքական պետութունների պազմակերպության անդամ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG