«Հույս ունենք, որ Հայաստանի հետ բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի պաշտոնակցի հետ Բաքվում կայացած բանակցությունների ավարտին։
«Ես Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքի մասին և հույս հայտնել, որ այդ գործընթացը կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և մեր պատմության այս ծանր ու սև էջի շրջմամբ »,- հայտարարել է Ալիևը։
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով է Ադրբեջանում։ Երկու երկրների առաջնորդներն այսօր ավելի վաղ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է միջպետական խորհրդի նիստը։
Հայաստանի արտգործնախարարն օրերս կարծիք էր հայտնել, որ այժմ Ադրբեջանի հետ խաղաղության հնարավորություն կա։