Ուկրաինան մինչև հուլիս կարող է ստանալ արևմտյան երկրների խոստացած 45 F-16 կործանիչներից միայն վեցը, հայտնում է New York Times-ը։
Ըստ թերթի՝ մատակարարումները հետաձգվում են, քանի որ Կիևը չի հասցնում վերապատրաստել անհրաժեշտ թվով օդաչուների։ Թեև ուկրաինացիների համար արագացված ուսուցման կուրսեր են կազմակերպվում, բայց անգամ դա չի բավարարում Կիևի ու դաշնակիցների ակնկալիքները, նշում է ամերիկյան պարբերականը։
Ըստ վերջին տվյալների՝ մինչև այս ամառ կործանիչներով թռիչքներ կատարելու պատրաստ կլինի 12 ուկրաինացի օդաչու, այն դեպքում, երբ յուրաքանչյուր F16 ինքնաթիռը սպասարկելու համար անհրաժեշտ է 8-14 մարդ։