ԱՄՆ Կոնգրեսը որոշել է հաստատել Թուրքիայի հետ 40 նոր F-16 կործանիչներ վաճառելու և գործող F-16 կործանիչների արդիականացման գործարքը, հայտնել է Անկարայում ամերիկյան դեսպանատունը X-ի իր էջում։
«Կոնգրեսի այս շաբաթվա որոշումը՝ հավանություն տալու Թուրքիայի կողմից 40 նոր և 79 արդիականացված F-16 ինքնաթիռների ձեռքբերմանը, մեծ առաջընթաց է», - ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:
Թուրքիայի խորհրդարանի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի վավերացումից 24 ժամ չանցած Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը դիմել էր կոնգրեսականներին՝ կոչ անելով նրանց շուտափույթ կերպով հավանություն տալ Անկարային F-16 կործանիչների վաճառքի գործարքին։