Մատչելիության հղումներ

F-16 կործանիչների վաճառքի հարցն ԱՄՆ Կոնգրեսում կլուծվի առաջիկա օրերին. Ֆիդան


Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հույս ունի, որի Անկարային ամերիկյան արտադրության F-16 կործանիչների վաճառքի հարցն ԱՄՆ Կոնգրեսում կլուծվի մինչև փետրվարի 10-ը, կիրակի երեկոյան հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեկավարը А-Haber հեռուստաընկերությամբ հեռարձակված հարցազրույցում։

«Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության մասին արձանագրության՝ մեր խորհրդարանում վավերացումից անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը համապատասխան նամակն ուղարկեց Կոնգրես։ Հետագա գործընթացը հետևյալ տեսքն ունի՝ Թուրքիայի հետ գործարքի մասին փաստաթղթերը ստանալուց հետո Կոնգրեսը երկու շաբաթ ժամանակ ունի։ Այնպես որ, ես վստահ եմ, որ այդ ժամկետի ավարտից հետո՝ արդեն գալիք շաբաթ օրը, այս ողջ պրոցեսը ավարտված կլինի», - ասել է Ֆիդանը։

XS
SM
MD
LG