Մատչելիության հղումներ

Կիևը պնդում է, որ անցած գիշեր հարվածել է Տագանրոգի ավիացիոն գործարանին


Ուկրաինան պնդում է, որ անցած գիշեր հարվածներ է հասցրել Ռուսաստանի խոշորագույն ռազմական ձեռնարկություններից մեկին՝ Տագանրոգի ավիացիոն գործարանին։ «Ինտերֆաքս Ուկրաինա» գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Օդեսայի ռազմական վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը։

Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ մեծ թվով անօդաչու սարքեր հարվածել են Բերիևի անվան ավիացիոն գործարանի արտադրամասերին, որտեղ այդ պահին գտնվում էր թիրախների հայտնաբերման և ռադիոլոկացիոն հետախուզության համար նախատեսված А-50-U օդանավը։

«Այս պահին, սակայն, հայտնի չէ՝ արդյոք օդանավը հարվածների հետևանքով տուժել է, թե՝ ոչ», - հայտարարել է Բրատչուկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG