Միացյալ Նահանգների գերագույն դատարանը համաձայնել է ապրիլին լսումներ անցկացնել դավադրության համար մեղադրվող նախկին նախագահ Դոնալդ Թրամփի անձեռնմխելիության հարցի շուրջ: Նիստը տեղի կունենա ապրիլի 22-ին մեկնարկող շաբաթվա ընթացքում, իսկ առաջին ատյանի դատարանի որոշումը կհամարվի սառեցված:
The New York Times-ը գրում է, որ դա Թրամփի համար առնվազն միջանկյալ հաղթանակ կհամարվի: Նախկին նախագահի դեմ հարուցված բոլոր քրեական գործերում նրա պաշտպանների թիմի հիմնական ռազմավարությունը եղել է գործընթացների դանդաղեցումը:
Գերագույն դատարանի պատասխանի արդյունքում դատավորները հայտնվել են անսովոր վիճակում, քանի որ պետք է որոշեն, թե արդյոք Թրամփը կարող է կանգնել դատարանի առաջ, և եթե այո, ապա որքան արագ: Սա, իր հերթին, կարող է ազդել Թրամփի ընտրական հնարավորությունների վրա, իսկ վերընտրվելու դեպքում՝ քրեական հետապնդումը տապալելու նրա կարողության վրա: