Մատչելիության հղումներ

Մեդվեդև․ «Կիևը արմատներով ռուսական քաղաք է»


Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառում, որ Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների ընթացքում ռուսական զորքերը կարող են նոր հարձակում ձեռնարկել Կիևի ուղղությամբ։

«Որտե՞ղ պետք է ավարտվի հատուկ ռազմական գործողությունը։ Արդյո՞ք դա Կիևն է լինելու։ Երևի հենց Կիևն էլ պետք է լինի։ Եթե ոչ հիմա, ապա գոնե որոշ ժամանակ անց, հակամարտության որևէ այլ փուլում դա կարող է տեղի ունենալ», - հայտարարել է Մեդվեդևը՝ պնդելով, թե Ուկրաինայի մայրաքաղաքը «ռուսական քաղաք է, որն այժմ կառավարվում է Ռուսաստանի հակառակորդների միջազգային բրիգադի կողմից՝ ԱՄՆ գլխավորությամբ»։

XS
SM
MD
LG