Մատչելիության հղումներ

ԵՄ աջակցությունը հստակ ազդանշան է, որ Ուկրաինան կկանգնի, և որ Եվրոպան կկանգնի. Զելենսկի


Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը բյուջեից 50 միլիարդ եվրո օգնության տրամադրման հաստատման համար։

«Ուկրաինային չորս տարվա համար հատկացվել է 50 միլիարդ եվրո։ Սա հստակ ազդանշան է, որ Ուկրաինան կկանգնի, և որ Եվրոպան կկանգնի: Շատ կարևոր է նաև, որ այս որոշումը միաձայն ընդունվել է բոլորիդ՝ բոլոր 27 անդամ երկրների կողմից, և սա ձեր ամուր միասնության և Ուկրաինային աջակցության ևս մեկ հստակ նշան է», - ասել է Վլադիմիր Զելենսկին։

Անցած դեկտեմբերին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը արգելափակել էր ԵՄ օգնության տրամադրումը Ուկրաինային։

Իր ուղերձում Զելենսկին նաև կարևորել է, որ առաջին երկու տարում Ուկրաինան ստանա 18 միլիարդ եվրոյի տրանշներ, որից հետո՝ ապագայում, պետության կայունությունը կբարձրանա։

Նա նշել է, որ ԵՄ-ի երկարաժամկետ աջակցության ծրագրի շնորհիվ ուկրաինացիները սոցիալական կայունության ֆինանսական երաշխիքներ ունեն։

XS
SM
MD
LG