Մատչելիության հղումներ

Նավալնիի մարմնի վրա կան կապտուկներ. բժիշկ


Հարգանքի տուրք Նավալնիի հիշատակին, Գերմանիա:
Հարգանքի տուրք Նավալնիի հիշատակին, Գերմանիա:

Բանտում մահացած քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մարմինը գտնվում է Սալեխարդի շրջանային կլինիկական հիվանդանոցի դիահերձարանում, հայտնում է «Նովայա գազետա. Եվրոպա» պարբերականը:

Սալեխարդի շտապօգնության աշխատակցի փոխանցմամբ՝ հիվանդանոցը ոստիկանների խիստ հսկողության տակ է: Բժիշկն ասել է, որ Նավալնիի մարմնի վրա հայտնաբերել են ցնցումներին բնորոշ կապտուկներ։

«Նման վնասն առաջանում է ցնցումներից: Մարդը ջղաձգվում է, փորձում են նրան զսպել, բայց ջղաձգումները կարող են շատ ուժեղ լինել, հետևաբար կապտուկներ են առաջանում»,- մեջբերել է պարբերականը սալեխարդցի բժշկի խոսքերը։

Բացի այդ, բուժաշխատողը հայտնել է, որ իր գործընկերները Նավալնիի կրծքին հայտնաբերել են կրծքավանդակի սեղման բնորոշ հետքեր։

«Նշանակում է, որ դեռ փորձել են վերակենդանացնել, և նա մահացել է, ամենայն հավանականությամբ, սրտի կանգից, բայց ինչու է այս կանգը տեղի ունեցել՝ դեռ ոչ ոք ոչինչ չի ասում»,- եզրափակել է աղբյուրը։

XS
SM
MD
LG